ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

Հրապարակը ե՞րբ եք պայթեցնելու

Հրապարակը ե՞րբ եք պայթեցնելու
28.10.2016 | 12:56

Երեկ Երևանում պայթեցվել է նախկին առաջին տպարանի շենքը։ ԱԻՆ-ը պաշտոնապես հաստատել է՝ հոկտեմբերի 27-ին ժամը 16.00-17.00-ն «ՆորՏեղ Շին» ՍՊԸ կազմակերպությունը իրականացրել է պայթեցման միջոցով քանդման աշխատանքներ Երևանի Հանրապետության փողոցի թիվ 65 շենքի Բ մասնաճյուղում: Անվտանգության նկատառումներից ելնելով տեղում հերթապահություն է իրականացրել մեկ մարտական հաշվարկ:

Իրականում «անվտանգության նկատառումներից» ելնելով 100 տարվա պատմություն ունեցող շենքը պայթեցվել է գաղտնի, որ չկրկնվի Աբովյան փողոցի «սարայի» պատմությունը, որ չլինեն բողոքի ակցիաներ, ապարդյուն աղմուկ, տհաճ կարծիքներ: Ինչպես ընդունված է՝ պատմության հուշարձանի տեղում կկառուցվի բազմաֆունկցիոնալ շենք կամ հյուրանոց:
Որքա՞ն է շարունակվելու հին Երևանի ոչնչացումը՝ մինչև վերջին մե՞տրը: Ե՞րբ են հասնելու Հանրապետության հրապարակին: Բոլոր նախադրյալները կան, որ այս տեմպերով ու այս տրամաբանությամբ՝ հաջորդը կամ Օպերան է, կամ՝ Հանրապետության հրապարակը: Մերօրյա «ճարտարապետների» գնահատականով՝ ո՞վ է Ալեքսանդր Թամանյանը, որ նրա շենքերը գին ու արժեք ունենան, որ համապատասխանեն փողի «գեղագիտությանը» ու քաղաքաշինական իրենց «պահանջներին»:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Երբ վարչապետ Կարեն Կարապետյանը վերադառնա Մինսկից, կցանկանա՞ հանդիպել քաղաքապետ Տարոն Մարգարյանին կամ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին ու նրա ենթակայության տակ գտնվող քաղաքաշինության գործակալության պետ Նարեկ Սարգսյանին: Թե՞ ավերվող քաղաքի տեսլականը տեղավորվում է այն «երազներում», որ նա հանձնարարում է տեսնել իր նախարարներին: Այս բարբարոսությունը վերջ պիտի՞ ունենա, թե՞ նպատակը հաստատելն է, որ Հայաստանը որպես երկիր ու պետություն իր գոյությունը սկսել է, երբ իշխանության է եկել ՀՀԿ-ն:

Մինչ այդ կառուցված բոլոր շինությունները «սխալ են» ու դատապարտված: Ներկա ու ապագա ՀՀԿ-ականները իրենց ճառերը կարդալուց առաջ կամ հետո դուրս գալու՞ են փողոց, որ տեսնեն՝ ի՞նչ է կատարվում իրականում: Փողով ոչ պատմություն կառնես, ոչ հոգի, քաղաքացուն այլասերելուց ու քաղաքը դիմազրկելուց հետո ի՞նչ է մնալու: Ինչքա՞ն փող է պետք պաշտոնյաներին, որ հասկանան՝ քաղաքի պատմությունը ազգային-մշակութային արժեք է, որ իրենք չեն ստեղծել ու իրենք ոչնչացնելու իրավունք չունեն: Իրենց գործը պահպանելն է՝ վերանորոգելը, ցուցատախտակ փակցնելը, որ այս շենքը կառուցվել է այս թվին, այս ճարտարապետի ձեռքով, եղել է բնակելի, տպարան, հյուրանոց, պատմական հուշարձան է ու հիմա ծառայում է իբրև թանգարան, գրասենյակ, սրճարան, գրադարան, զբոսաշրջիկ, սա է մեր պատմությունը, արժի, որ փող ծախսես ու գաս տեսնես, որովհետև ուրիշ տեղ սա չկա: Ավելի լավը կա, բայց հայկականը սա է: Այսօրվա «հայկականը» կամ պատմության տեղում մնացած փոսերն են, կամ անկապ ու դատարկ բարձրահարկերը:

Դիտվել է՝ 2105

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ